Փաշինյան․ ՀՀ-ում նաև քաղաքական կորոնավիրուս է, բացիլի հատկանիշ ունեցող ուժերը կմեռնեն10 հունիսի 2020 - 20:06 AMT PanARMENIAN.Net - Տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ-ում ոչ միայն առողջապահական կորոնավիրուս է տարածվում, այլև քաղաքական, որը, ի տարբերություն առաջինի, «բացիլի հատկանիշ ունեցող քաղաքական ուժերի մահվան կբերի», հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա անդրադարձել է հարցին, որ Հայ Հեղափոխական Դաշնակցությունն առաջարկում է ԱԺ-ում կորոնավիրուսի վերաբերյալ նիստ անել և պահանջել պատասխանատուների հրաժարականը։ Վարչապետը նշել է, որ ԱԺ-ում կորոնավիրուսի հետ կապված 3 հատուկ նիստ է եղել, հարցը քննարկվել է, իսկ Դաշնակցության համար մեծ հաշվով ոչինչ չի փոխվել, քանի որ նրանք նույն հռետորիկայով են խոսել նաև 2018-ի ամռանը։ «Այդ քաղաքական ուժերն ամբողջությամբ դուրս կմղվեն ՀՀ-ի քաղաքական, հասարակական կյանքից։ Նրանք այս օրերին իրենց գործունեությամբ կառուցում են իրենց քաղաքական գերեզմանաքարը»,-ասել է նա։ Փաշինյանի խոսքով՝ ՀՀ-ն այսօր կորոնավիրուսի դեմ պայքարի ցուցանիշով աշխարհի զարգացած երկրներից լավ ցուցանիշ ունի։ Վարչապետն ասել է, որ այս օրերին կորոնավիրուսի դեմ պայքարը նույնացվում է պատերազմական իրավիճակի հետ և նշվում, թե պատերազմի ժամանակ ձախողած հրամանատարին հեռացնում են։ Արձագանքելով նման դիտարկումներին` նա հարցրել է, թե ինչ են անում պատերազմի ժամանակ «կեղծ տեղեկություն, խուճապ տարածողների հետ, հրամանատարի դեմ խոսողների դեմ»։ Ըստ վարչապետի՝ նրանց դատում են ռազմական իրավիճակի համաձայն, սակայն իրենք ժողովրդավար են, այդպիսի բան չեն անում։ Փաշինյանը նաև հայտնել է, որ ՀՀ-ում վիրուսից վերջնական կայունացման մասին խոսել հնարավոր չէ, սակայն նախանշաններ կան։ Ըստ նրա` հունիսի 10-ի առաջին կեսին միայն ոստիկանները տուգանել են 1800 քաղաքացու՝ դիմակ կրելու կանոնները չպահպանելու համար։ Վարչապետը կրկին կոչ է արել պահպանել հակահամաճարակային կանոնները։ Հայաստանում հունիսի 10-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 14,103-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 227 դեպք կա, այլ պատճառով՝ 77։ Առողջացածների ընդհանուր թիվը 5226 է։ Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Մելիքյան․ Խուզարկում են Ստեփանակերտի քաղաքապետի տունը «Հետոն էլ է պարզ»,–գրել է նա «Երեմյան Փրոջեքթսը» Երևանում կաթնամթերքի արտադրության գերժամանակակից գործարան է բացել Այն կառուցվել է ներդրումային խոշոր նախագծի շրջանակում, որը մեկնարկել էր 2022 թվականին |