Բաբաջանը վստահ է, որ Օբաման չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - «Մենք բոլորս շատ ակնկալիքներ ունենք Օբամայից, նրա թիմը կազմաված է շատ կարեւոր անձանցից: Թուրքիան գոհ է Հիլարի Քլինթոնին ԱՄՆ Պետքարտուղարի պաշտոնում նշանակվելու հարցում»,-հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը: Նրա կարծիքով, ԱՄՆ նոր վարչակազմը հազիվ թե քայլեր ձեռնարկի, որոնք խախտեն երկխոսության գործընթացը, որ սկսվել է Թուրքիայի ու Հայաստանի միջեւ, հաղորդում է մասնավոր թուրքական TGRT News ալիքը:



Բաբաջանը համոզված է, որ Օբաման չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Նախընտրական արշավի ժամանակ արված հայտարարությունները կարող են տարբերվել նախագահական սեղանի մոտ կայացվող որոշումներից»,-ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---