Երևանի շենքերից մեկը կօտարվի մրցույթով․ Մեկնարկային գինը՝ 1․2 մլրդ դրամ

Երևանի շենքերից մեկը կօտարվի մրցույթով․ Մեկնարկային գինը՝ 1․2 մլրդ դրամ

PanARMENIAN.Net - Կառավարության որոշմամբ՝ մրցույթով օտարման է ներկայացվում Երևանի Մոսկովյան 1 հասցեի 1934.8 քմ մակերեսով վարչական շենքը։

Մեկնարկային գին է սահմանվել գնահատված արժեքը՝ 1․2 մլրդ դրամ, հաղթողը վճարելու է նաև հողամասի կադաստրային արժեքը՝ 40․6 մլն դրամից ավելի:

Մրցույթում հաղթողին որոշելու համար հիմք են ընդունվում գույքի համար առաջարկվող գինը և իրականացվելիք ներդրումների չափը՝ գույքի համար առաջարկվող գնին՝ 90%, ներդրումներին 10% գործակիցներով։

Ներդրումները պետք է ներկայացվեն ըստ տարիների և չեն կարող գերազանցել 3 տարին։

Գույքը դասվում է պատմական միջավայր ձևավորող, ճարտարապետական արժեքավոր շենքերի թվին, ծավալատարածական փոփոխություններ նախատեսված չեն, իսկ վերակառուցման առաջարկները նախապես պետք է համաձայնեցվեն լիազոր մարմնի հետ։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---