Վիվա-ՄՏՍ-ն առաջարկում է ներցանցային րոպեները մեգաբայթեր դարձնել․ 1 րոպեն՝ 3 ՄԲ11 հունիսի 2020 - 14:21 AMT PanARMENIAN.Net - Վիվա-ՄՏՍ-ի Viva կանխավճարային և հետվճարային սակագնային պլանների բաժանորդները կարող են իրենց սակագնային պլանով տրամադրվող ներցանցային րոպեները դարձնել մեգաբայթեր՝ 1 րոպեն փոխանակելով 3 ՄԲ-ի: 1 րոպեն = 3 ՄԲ Փոխանակման համար պետք է մուտք գործել «Իմ Վիվա-ՄՏՍ» հավելված՝ օգտատերի սմարթֆոնից: Այն հասանելի է Play Store-ում և App Store-ում: Փոխանակման գինը 200 դրամ է: Ծանոթություններ․ • Ներցանցային րոպեները ՄԲ-երի փոխանակելու համար անհրաժեշտ է նվազագույնը 100 րոպե: • Փոխանակումից հետո խոսելաժամանակի մնացորդը պետք է կազմի առնվազն 500 րոպե: • Փոխանակված ՄԲ-երը կանխավճարային բաժանորդները կարող են օգտագործել մինչև Viva սակագնային պլաններով տրամադրվող փաթեթների գործողության ժամկետի ավարտ, իսկ հետվճարային բաժանորդները՝ մինչև օրացույցային ամսվա վերջին օրը: • Գործողության ժամկետից շուտ փաթեթներից որևէ մեկը սպառելու դեպքում կանխավճարային սակագնային պլանի բաժանորդները կարող են ընթացիկ սակագնային պլանի փաթեթները վերաակտիվացնել՝ հավաքելով *161*4#. Այդ դեպքում, չսպառված մյուս փաթեթները, ինչպես նաև փոխանակված ՄԲ-երը զրոյանում են և ակտիվանում են նոր փաթեթներ, որոնց գործողության ժամկետը կազմում է 30 օր: • Ներցանցային րոպեները մեգաբայթերի փոխանակման համար հաշվին բավարար Գումար չլինելու դեպքում կանխավճարային բաժանորդները կարող են օգտվել «Լիցք+» ծառայությունից: • Փոխանակված ՄԲ-երը հասանելի չեն ռոումինգում: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |