Ռոսպոտրեբնադզորը լրացուցիչ միջոցներ կտրամադրի ՀՀ-ին Covid-19-ի լաբորատոր ախտորոշման համար11 հունիսի 2020 - 16:57 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Ռոսպոտրեբնադզորը 2020-ին լրացուցիչ միջոցներ կտրամադրի ՀՀ-ին՝ կորոնավիրուսի լաբորատոր ախտորոշման համար։ Այդ մասին ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Նա հավելել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը որպես եղբայրական, ԵԱՏՄ անդամ երկրներ սերտորեն գործակցում են հակահամաճարակային միջոցառումների հարցում արտակարգ դրության առաջին իսկ օրերից: «Երկու երկրի ղեկավարները, առողջապահության ղեկավարները և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ անընդհատ կապի մեջ են», - ասել է դեսպանը, գրում է Aysor.am-ը։ Կոպիրկինն ընդգծել է՝ համաճարակի դեմ պայքարի վաղ փուլերից Ռոսպոտրեբնադզորը հայ գործընկերներին է հանձնել կորոնավիրուսի ախտորոշման 1500 թեստ: Դեսպանի խոսքով՝ համավարակի դեմ պայքարում նշանակալի դեր ունի ապրիլի 7-ից ՀՀ-ում գտնվող շարժական ախտորոշիչ լաբորատորիան։ «Ուզում եմ ընդգծել, որ նման կոմպլեքս բացի Հայաստանից, արտերկրում ունեն միայն Սերբիան և Իտալիան։ Այստեղ աշխատանքի ժամանակ ՌԴ մասնագետները 7000 թեստ են անցկացրել», - ասել է նա։ Ավելի վաղ ՌԴ Ռոսպոտրեբնադզորը վարակի ախտորոշման թեստեր է փոխանցել ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներին, այդ թվում՝ Հայաստանին: Թեստերը փոխանցվել են անհատույց: Դրանք մշակել է Ռոսպոտրեբնադզորի «Վեկտոր» գիտահետազոտական կենտրոնը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը Բագրատ սրբազան․ Առավոտյան ժամը 8-ին հավաքվելու ենք սբ Աննա եկեղեցու բակում՝ անելիք ունենք Թե ինչ է արվելու, սրբազանը նախընտրել է նախապես չհայտարարել Պապիկյանն ու Բելգիայի փոխվարչապետը պաշտպանության ոլորտում գործակցության հարցեր են քննարկել Քննարկվել է նաև բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում համագործակցությանը |