Գավառում ամպ-ձագար է նկատվել, ոչ տորնադո11 հունիսի 2020 - 17:50 AMT PanARMENIAN.Net - Գավառ քաղաքում նկատվածը ոչ թե պտտահողմ է (տորնադո), այլ ամպ-ձագար (funnel cloud)։ Հունիսի 11-ին Գավառում արված լուսանկարներն ու տեսանյութերը համացանցում քննարկման առիթ էին դարձել։ Բնության երևույթի լուսանկարները սոցցանցերում մեկնաբանվում էին տարբեր կերպ, այդ թվում նաև այն անվանելով տորնադո։ Այդպես էր նշել նաև Հայհիդրոմետ ծառայության պետ Գագիկ Սուրենյանը։ Նա նշել էր, որ Գավառում պտտահողմ (տորնադո) է գրանցվել, ինչը հազվադեպ երևույթ է ՀՀ-ի համար։ Սակայն, դա ամպ-ձագար է, որն իրականում կազմված է ջրի մանր կաթիլներից ու օդից։ Դրանք կարող են տորնադո դառնալ միայն հողի հետ շփումից հետո։ Ի տարբերություն վտանգավորության ավելի մեծ աստիճան ունեցող տորնադոների՝ ամպ-ձագարները պարզապես վիզուալ երևույթներ են։ Չնայած դրանք կարող են արագ հասնել հողին ու տորնադո դառնալ, ՀՀ-ում դրա հավանականությունը քիչ է։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |