Վարչապետ․ Համավարակի շրջանում քաղաքական որոշ ուժերի կյանքն ավելի բարգավաճ ու լուսավոր է դարձել11 հունիսի 2020 - 18:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում կան ուժեր, որոնք համավարակի ընթացքում ոչ միայն պրոբլեմ չունեն, այլև կյանքը նրանց համար դարձել է ավելի լուսավոր կամ ավելի բարգավաճ, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այդ ուժերը «վիրուսային այս միջավայրում տեսնում են վերածնվելու հնարավորություն»: Վարչապետն անդրադարձել է ընդդիմության կողմից հնչեցվող քննադատություններին, թե կորոնավիրուսի դեմ պայքարն իշխանությունը ձախողել է և հրաժարականի անհրաժեշտություն կա։ Փաշինյանը նշել է, որ համավարակի հաղթահարումից հետո քննության պետք է առնել շատ քաղաքական ուժերի պահվածքը և պետք է քննել ու հնարային գնահատական տալ, թե նրանց գործողությունները որքանով են նպաստել երկրում համավարակի հաղթահարմանը կամ հակառակը։ Նա նշել է, որ անհրաժեշտ է հասկանալ՝ արդյոք քաղաքական որոշ շրջանակներ կապ ունեն կեղծ լուրերի տարածման հետ, թե՝ ոչ։ «Ինձ համար այս տերմինաբանանությունը տեղին չէ, բայց քանի որ շատ է օգտագործվում պատերազմական տրամաբանությունը՝ զուգահեռ անցկացնելով այս իրավիճակի հետ, ուզում եմ ասել, որ ցանկացած պատերազմում, նույնիսկ ամենաժողովրդավար երկրներում, պատերազմի ժամանակ քայքայիչ գործողություններ արած անձինք և ուժերը արժանանում են համապատասխան գնահատականի։ Այն ուժերը, որոնց քայքայիչ գործունեություն ծավալելը կլինի ապացուցելի, կարժանանան կոնկրետ և համաժողովրդական գնահատականի»,- ասել է Փաշինյանը։ Վարչապետի խոսքով՝ ՀՀ-ն կորոնվիրուսի դեմ պայքարում պարտվել է այնքան, որքան աշխարհի բոլոր մյուս երկրները։ Փաշինյանը նշել է, որ ՀՀ-ում կան ուժեր, որոնց կյանքը համավարակի օրերին դարձել է «լուսավոր կամ բարգավաճ» և նրանք վերածնվելու հնարավորություն են տեսնում։ Հայաստանում հունիսի 11-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 14,669-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 245 դեպք կա, այլ պատճառով՝ 82։ Առողջացածների ընդհանուր թիվը 5466 է։ Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Կուբաթյան. Երևանում ուղեվարձի թանկացումն իշխանություններն ուզում են հետաձգել մինչև նոյեմբերի 1-ը Նոր ավտոբուսների մատակարարումն ուշանում է Բերձորում սելավահոսքերը վնասել են տներն ու ճանապարհները․ Հատկապես տուժել են Աղավնո և Սուս գյուղերը Հեղեղը քանդել է նաև վերջերս կառուցված ճանապարհները ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են Ovio-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն Ovio-ի Տվյալների մշակման կենտրոնը առանձնանում է իր բացառիկ տեխնիկական հատկանիշներով ՆԳՆ․ Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտման հոդվածով |