ՀՀ-ում կորոնավիրուսի 612 նոր դեպք. Եվս 17 մարդ մահացել է

ՀՀ-ում կորոնավիրուսի 612 նոր դեպք. Եվս 17 մարդ մահացել է

PanARMENIAN.Net - Հայաստանում հունիսի 12-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 15,281-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 612-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 17 դեպք է գրանցվել, որոնցից 13-ը՝ կորոնավիրուսից, 4-ը՝ այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 258 դեպք կա, այլ պատճառով՝ 86։

«Արձանագրվել է մահվան 13 դեպք: Պացիենտները եղել են 61 (կին), 85 (տղամարդ), 73 (տղամարդ), 74(տղամարդ), 55 (տղամարդ), 69 (կին), 83 (տղամարդ), 59 (կին), 71 (տղամարդ), 84 (տղամարդ), 76 (տղամարդ), 59 (տղամարդ) և 60 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,- նշել են ԱՆ-ից:

Դուրս է գրվել ևս 173 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 5639 է։

Փաստացի բուժվողները 9298-ն են։

Ընդհանուր առմամբ, անցկացվել է 77,686 թեստ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---