Թորոսյան․ Ֆրանսիայից հատուկ չվերթով 10 բժիշկ կժամանի12 հունիսի 2020 - 13:04 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 13-ին Ֆրանսիայից հատուկ չվերթով 10 բժշկի այց է սպասվում։ Այդ մասին ճեպազրույցում ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա հավելել է, որ պատրաստ է օգնել նաև Լիտվայի կառավարությունը, նրանց բուժանձնակազմը ՀՀ կայցելի, հավանաբար, հաջորդ շաբաթ, գրում է Aysor.am-ը։ «Կան նաև ՌԴ-ից ցանկություն հայտնած բժիշկներ՝ մոտ 50 հոգի, որոնք կայցելեն և տեղում մի քանի շաբաթ կաշխատեն: Նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական գրասենյակի հետ ենք բանակցությունների մեջ երկու տարբեր ուղղություններով՝ բժշկական արտակարգ իրավիճակների համար հատուկ ստեղծված թիմերի այցելության հետ կապված: Հավանաբար, դա կլինի կամ լեհական թիմ, կամ Իսրայելից, որոնք մեծ փորձ ունեն, տարբեր երկրներում նրանք հիմա օգնում են», - նշել է Թորոսյանը: Նա հավելել է, սակայն, որ այդ որոշումը դեռ վերջնական չէ, և ժամկետների մասին ԱՀԿ-ի մասով տեղեկություն չկա։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Լիտվան բժիշկների և փորձագետների կգործուղի Հայաստան։ Մայիսի 14-ին լիտվական ռազմական օդանավով Հայաստան է փոխադրվել 10,600 դեմքի պաշտպանիչ վահան։ 3000-ը` բուժանձնակազմի օգտագործման համար է, իսկ 7600-ը՝ բացօթյա կամ ոչ բժշկական բնույթի ծառայություն իրականացնող այլ մասնագետների համար։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |