ԱԺ-ի մոտ բողոքի ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկել12 հունիսի 2020 - 14:40 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանությունն Ազգային ժողովի դիմացից բերման է ենթարկել քաղաքացիական ակցիա իրականացնող Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանին և մի շարք այլ անձանց։ Մելքիյանի հետ բերման են ենթարկվել նաև ակցիայի մյուս մասնակիցները՝ Ռոբերտ Հայրապետյանը, Աշոտ Համբարձումյանը և Արմեն Գալստյանը, տեղեկացնում է shantnews.am-ը։ Նրանք բողոքում էին խաղաղ հավաքների սահմանափակումների դեմ։ «Մենք պահանջ ենք դնում՝ ՀՀ քաղաքացուն վերադարձնել խաղաղ հավաքներ անելու ազատությունը, արդեն չորրորդ ամիսն է՝ խաղաղ հավաքների ազատությունը վերացված է», - ասել է Մելիքյանը, գրում է Aysor.am-ը։ Ըստ ոստիկանության պարզաբանման՝ Մելիքյանը բերման է ենթարկվել ոստիկանության պահանջները չկատարելու համար, այն է՝ կամովին դադարեցնել արտակարգ դրության պայմաններում հավաքի անցկացումը։ Ակցիայի մասնակիցներն ասել են՝ կրում են դիմակներ, պահպանում են սոցիալական հեռավորություն, ու ոչ թե հավաք են իրականացնում, այլ «միայնակ ակցիա», տեղեկացնում է Panorama.am-ը։ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Արաբկիրի բաժին։ ՄԻՊ-ն արագ արձագանքման խմբի անդամներն առանձնազրույցներ կունենան բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ ոստիկանությունում կազմված փաստաթղթերը։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |