Թորոսյան․ ՀՀ-ում թեստերի արտադրությունը կարող է մի քանի անգամ նվազեցնել ծախսը12 հունիսի 2020 - 15:54 AMT PanARMENIAN.Net - Հայկական արտադրության թեստերը հնարավորություն կտան մի քանի անգամ նվազեցնել կորոնավիրուսն ախտորոշող թեստերի համար ծախսը, հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ ՀՀ-ում կորոնավիրուս ախտորոշող թեստերի արտադրություն սկսել է Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը։ «Թեստերի, որոնք մենք ձեռք էինք բերել Չինաստանից, մեկ PCR հետազոտության գինը մոտ $30 է, եթե օրական 1000 հետազոտություն ենք արել, ծախսը կկազմի օրը՝ $30,000, ամսականի դեպքում՝ մոտ $1 մլն։ Թանկ է։ Մենք հույս ունենք, որ նոր տեղական թեստերը, որոնց ինքնարժեքն իրականում ցածր է, մեզ թույլ են տալու ծախսերը պատիկով իջեցնել։ Իհարկե այնտեղ կան նաև այլ նյութերի՝ փայտիկի, փորձանյութի, սարքերի ամորտիզացիայի և այլի ծախսեր, բայց բուն թեստի գինը եթե կարողանանք գցել, քանակական տնտեսում կունենանք»,- ասել է նա։ Նախարարն անդրադարձել է նաև կորոնավիրուսի դեմ պայքարի համար ծառայող հիվանդանոցների հարցին՝ նշելով, որ ՀՀ-ին այս պահին պետք չէ 20 մահճակալային տեղ ունեցող հիվանդանոցներն օգտագործել կորոնավիրուսով վարկման համար, որովհետև դա վիրուսի տարածման լրացուցիչ ռիսկ է պարունակում, իսկ երկրին, բացի կորոնավիրուսի դեմ պայքարող հիվանդանոցներից, այլ ԲԿ-ներ էլ են անհրաժեշտ։ Հայաստանում հունիսի 12-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 15,281-ի: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 258 դեպք կա, այլ պատճառով՝ 86։ Առողջացածների ընդհանուր թիվը 5639 է։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |