ԱՆ․ ՀՀ-ում Covid-19-ի հակամարմինների տարածվածության հետազոտություն է սկսվել![]() 13 հունիսի 2020 - 10:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում մեկնարկել են Covid-19 հակամարմինների տարածվածության հետազոտական աշխատանքները, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։ Աշխատանքներն իրականացնոմ են Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետը, ՀՀ Առողջապահության նախարարության, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի, և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի հետ համագործակցությամբ։ Հետազոտության նպատակն է պարզել Covid-19 ունեցող հիվանդների հետ առաջնագծում աշխատող բուժաշխատողների շրջանում հիվանդության նկատմամբ հակամարմինների տարածվածությունը։ Հետազոտության մեջ կընդգրկվեն ինչպես հիվանդանոցային, այնպես էլ առողջության առաջնային պահպանման օղակի բուժաշխատողները, որոնք ներկայումս զբաղվում են Covid-19 ունեցող հիվանդների բուժմամբ և խնամքով։ Հետազոտության հարցաթերթը մշակվել է համանման հետազոտությունների իրականացման ԱՀԿ ուղեցույցի հիման վրա։ Հետազոտության հաջորդ փուլը նախատեսվում է անցկացնել բնակչության շրջանում: Հունիսի 13-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի ռեկորդային` նոր 723 դեպք է գրանցվել։ 6 մահ է գրանցվել, դուրս է գրվել է 442 մարդ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |