Փաշինյան․ Կանոնները խախտելը մեր հավաքական վերաբերմունքն է պետական կարգին![]() 13 հունիսի 2020 - 10:59 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի համավարակի ընթացքում հակահամաճարակային կաոններին չհետևելը ՀՀ քաղաքացիների հավաքական վերաբերմունքն է պետական կարգի նկատմամբ, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք 500 տարուց ավելի պետականություն չենք ունեցել, և պետական կարգը մեզ համար միշտ եղել է օտար։ Մենք պետական կարգ չենք ունեցել դարեր շարունակ, որը մեզ հարազատ կհամարենք։ Մեզ համար մեր պետությունը և պետական կարգը հարյուրամյակներով եղել է ինչ-որ օտարածին և օտարի կողմից պարտադրված ինչ-որ բան»,-ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ պետական կարգը նաև ասոցացվել է բռնության հետ։ Վարչապետի խոսքով՝ պետական կարգը ոչ թե ազատության գործիք է եղել, այլ ազատությունից զրկելու, և այն հիմա էլ է այդպես ընկալվում։ Ըստ նրա՝ մարդիկ հակառակվում են այն պետական կարգին, որի նպատակը պաշտպանելն է, այն ընկալվում է որպես ազատությունից զրկելու գործիք։ «Սա շրջադարձային պահ է մեր պետության համար, որովհետև մենք մեր երկարատև պատմության ընթացքում, նույնիսկ, երբ ունեցել ենք անկախ պետություն, մենք մեր սեփական կամքով կարգ չենք ստեղծել, դրա ստեղծումը միշտ հակոտնյա է եղել մեր կամքին։ Հիմա մենք մեր կամքով պետք է ստեղծենք կարգ, ինչը նշանակում է, որ մենք մեր միջից կջնջենք պետականազրկության վերջին ինֆորմացիան»,-ասել է նա։ Փաշինյանը հորդորել է քաղաքացիներին հետևել հակահամաճարակային կանոններին և ստեղծել մի միջավայր, որտեղ կարգը չպահպանելը կլինի անընդունելի։ ՀՀ-ում հունիսի 13-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի ռեկորդային` նոր 723 դեպք է գրանցվել։ Այսպիսով երկրում 16,004 հաստատված դեպք կա։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |