Շաբաթն առաջնագծում․ Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց

Շաբաթն առաջնագծում․ Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է  ավելի քան  900  կրակոց

PanARMENIAN.Net - Հունիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը մոտ 95 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 900 կրակոց:

ՊԲ-ի առաջապահ ուժերը, հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին, շարունակել են հստակորեն իրականացնել առաջադրված մարտական խնդիրները, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Մայիսի 31-ից հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել էր մոտ 100 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել էր ավելի քան 1000 կրակոց:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---