Սլովենիան ՀՀ-ն «վատթարացող համաճարակային վիճակով» երկրների թվում է ընդգրկել![]() 13 հունիսի 2020 - 15:45 AMT PanARMENIAN.Net - Սլովենիայի իշխանությունները հունիսի 13-ից պարտադիր 14-օրյա կարանտին են սահմանել «վատթարացող համաճարակային իրավիճակով» երկրներից, այդ թվում Հայաստանից, ժամանողների համար։ Որոշումը հրապարակվել է կառավարության պաշտոնական կայքում։ Նշվում է, որ այդ կանոնը կգործի 2020-ի հունիսի 13-ից համաճարակաբանական պայմանների վատթարացման պատճառով, անկախ Սլովենիայի քաղաքացիության կամ կացության իրավունքի առկայությունից, գրում է ՏԱՍՍ-ը։ Համաճարակի տեսակետից վտանգավոր երկրների ցանկում 29 պետություն է ընդգրկվել՝ Անդորան, Հայաստանը, Բահրեյնը, Բելառուսը, Բոլիվիան, Բրազիլիան, Մեծ Բրիտանիան, Գաբոնը, Ջիբուտին, Դոմինիկյան Հանրապետությունը, Իրանը, Կատարը, Քուվեյթը, Ռուսաստանը և այլ։ Հայաստանում հունիսի 13-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 16,004-ի: Կորոնավիրուսից մահվան 264 դեպք կա, այլ պատճառով՝ 91։ Առողջացածների ընդհանուր թիվը 6081 է։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |