Սիսեռյան․ Ֆիրդուսի աղյուսե շենքի քարերը կհամարակալվեն և կպահպանվեն կառուցվողներից մեկի ֆասադում13 հունիսի 2020 - 16:58 AMT PanARMENIAN.Net - Ֆիրդուսի թաղամասում գտնվող աղյուսաշեն շենքերից մեկի քարերը կհամարակալվեն և կպահպանվեն թաղամասում կառուցվող շենքերից մեկի ֆասադում, հայտնել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը, փոխանցում է 1lurer.am-ը։ Նրա խոսքով՝ Ֆիրդուսի թաղամասում գտնվող շենքը երբևէ չի գտնվել հուշարձան շենքերի ցանկում, այդուհանդերձ, նման պայմանավորվածություն կա։ «Այս պահին նաև բանակցություններ ենք վարում կառուցապատողներից մեկի հետ, որ Ֆիրդուսի 80 հասցեում գտնվող շենքը չքանդվի և ընդհանրապես դուրս գա այս ծրագրից: Սիսեռյանը: Խոսքը Ֆիրդուսի թաղամասում գտնվող 19-րդ դարի կառույցներից մեկի մասին է: Օրեր առաջ ակտիվիստներն ահազանգել էին, որ թաղամասի հին շենքերից մեկը քանդվում է։ «2018-ին մարտին Կառավարությունը վերահաստատել է գերակա հանրային շահն արդեն նոր մոդելով: Տարածքը բաժանվել է 19 տարբեր մասերի և ներգրավվել են տեղական և օտարերկրյա ներդրողներ: 2019-ին հեղափոխության արդյունքում գործարարների ակտիվության շնորհիվ կնքվեցին եռակողմ պայմանագրեր ներդրողի, կապալառուի և Կառավարության ներկայացուցչի հետ, որտեղ ևս մեկ անգամ մենք երաշխավորեցինք կառուցապատման աշխատանքները ներդրողներին»,- նշել է Սիսեռյանը՝ հավելելով, որ ներդրողների կողմից արդեն իսկ ներդրվել է 70 միլիոն դրամ` հողերի ձեռքբերման համար: Սիսեռյանը նաև ասել է, որ ծրագրով հնարավոր է եղել լուծել գինու կոմբինատի 331 ընտանիքի և Կոնդ թաղամասի 107 ընտանիքի բնակարան տրամադրելու հարցը: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Լուկաշենկոն Ալիևի հետ Շուշի է այցելել և 2 տրակտոր նվիրել քաղաքին Նա հաճոյախոսություններ է շռյալել բռնապետ Ալիևի հասցեին Իսրայելը կկասեցնի Թուրքիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը Oրինագիծը հաստատելու համար այն ներկայացվելու է կառավարությանը Էրդողան. ՀՀ և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է տարածաշրջանի համար Նա այդ մասին ասել է Կոբախիձեի հետ համատեղ ասուլիսում Աղավնոյի եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է Այն ամբողջությամբ ներառված է տախտակամածների և ծածկերի մեջ |