Միքայելյան հիվանդանոցի շենքերից մեկը Covid-կենտրոն կդառնա

Միքայելյան հիվանդանոցի շենքերից մեկը Covid-կենտրոն կդառնա

PanARMENIAN.Net - Առողջապահության նախարարության հետ համատեղ աշխատանքներ են իրականացվում Միքայելյան համալսարանական հիվանդանոցի մասնաշենքերից մեկը Covid կենտրոն դարձնելու ուղղությամբ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։

Նա նշել է, որ պլանավորվում է մոտ 140 մահճակալային ֆոնդ, որից 40-ը վերակենդանացման բաժանմունքում։ Նախնական քննարկված ժամանակացույցի համաձայն աշխատանքները կավարտվեն 1.5-2 ամսվա ընթացքում։

Շինարարական աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Հայաստանում հունիսի 13-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 16,004-ի: Կորոնավիրուսից մահվան 264 դեպք կա, այլ պատճառով՝ 91։ Առողջացածների ընդհանուր թիվը 6081 է։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---