Հայաստանում վարակման 633 նոր դեպք կա. Եվս 5 մարդ մահացել է

Հայաստանում վարակման 633 նոր դեպք կա. Եվս 5 մարդ մահացել է

PanARMENIAN.Net - Հայաստանում հունիսի 14-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 16,667-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 663-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 5 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 269 դեպք կա, այլ պատճառով՝ 91։

Ապաքինվել է ևս 133 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 6214 է։ Փաստացի բուժվողների թիվը 10,093 է։

Ընդհանուր առմամբ, անցկացվել է 82,324 թեստ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---