ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի 397 նոր դեպք կա և 19 մահ![]() 15 հունիսի 2020 - 11:01 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում հունիսի 15-ի առավոտյան դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 17,064-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 397-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Մահվան ևս 19 դեպք է գրանցվել, որից 16-ը՝ կորոնավիրուսից, 3-ն՝ այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 285 դեպք կա, այլ պատճառով՝ 94։ «Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունը հայտնում է, որ պացիենտները եղել են 78 (տղամարդ), 61 (կին), 82 (տղամարդ), 56 (կին), 73 (տղամարդ), 60 (կին), 83 (տղամարդ), 73 (կին), 57 (տղամարդ), 42 (կին), 56 (կին), 71 (տղամարդ), 72 (տղամարդ), 88 (կին), 83 (տղամարդ) և 41 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,- հայտնում են ԱՆ-ից։ Ապաքինվել է ևս 62 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 6276 է։ Փաստացի բուժվողների թիվը 10,409 է։ Ընդհանուր առմամբ, անցկացվել է 83,600 թեստ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |