Սիմոնյան․ Ծառուկյան-Վանեցյան հանդիպման մասին գիտենք, ով ինչ «քաղաքական մեռել» կբերի՝ հետաքրքիր չէ![]() 15 հունիսի 2020 - 13:50 AMT PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ բազմաթիվ հանդիպումներ է ունեցել, և իշխանությունը դրանց մասին Ծառուկյանի հայտարարություններից չէ, որ իմացել է, ասել է ԱԺ փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը, փոխանցում է Ա1+-ը։ «Ձեզ թվում է, որ Գագիկ Ծառուկյանի հանդիպումների մասին մենք իմացել ենք իր հայտարարությունից հետո՞: Դուք չարաչար սխալվում եք: Պարոն Ծառուկյանը հանդիպել է պարոն Վանեցյանի հետ նույն այգում բազմաթիվ անգամ և պարոն Վանեցյանը նույնպես դա չհերքեց»,-ասել է նա: Հունիսի 14-ի առավոտյան ԱԱԾ-ն խուզարկություն էր սկսել Ծառուկյանի տանը: Ըստ ԱԱԾ-ի՝ նրան պատկանող խաղատունը ՀՀ-ին 30 մլրդ դրամի վնաս է հասցրել, իսկ 2017-ին ԲՀԿ-ն հարյուր միլիոնավոր դրամների ընտրակաշառք է բաժանել։ Ծառուկյանը շանտաժ ու քաղաքական ճնշում էր որակել իր տան խուզարկությունն ու ԱԱԾ-ում հարուցած քրգործը։ Խուզարկությունից հետո Ծառուկյանին տեղափոխել էին ԱԱԾ, որտեղ նա մոտ 9 ժամ հարցաքննվելուց հետո բաց էր թողնվել։ Դեպքից օրեր առաջ Ծառուկյանը հայտարարել էր, որ իշխանությունը ձախողվել է, 100 տոկոսով անհրաժեշտ է փոխել դրա կազմը։ Սիմոնյանի խոսքով՝ ՀՀ-ում բազմաթիվ կուսակցություններ կան, իսկ Վանեցյանինը հայտնի է միայն նրանով, որ ԱԱԾ նախկին ղեկավարն է այն գլխավորում։ «ՀՀ իշխանությանն անհանգստացնում և մտորումների տեղ է տալիս միայն երկրի քաղաքացիների հետ շփումը։ Թե ով, որտեղ, որ այգում, ում հետ կհանդիպի, ինչ հին քաղաքական մեռել կբերի քաղաքական դաշտ, կփորձի վերակնեդանացնել, մեզ համար դա չորրորդական բան է»,-ասել է նա։ Սիմոնյանի խոսքով՝ քրգործերը ի հայտ են եկել Ծառուկյանի հայտարարություններից առաջ, իսկ իրավական գործընթացն ունի հստակ ժամկետներ և ոչ քաղաքական երանգ։ Անդրադառնալով Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությանը, թե դատախազը պատրաստվում է ԱԺ-ում ելույթ ունենալ, իսկ Ծառուկյանի ձերբակալման քաղաքական որոշում կա, Սիմոնյանը նշել է, որ Զոհրաբյանն ու իր մյուս գործընկերները պետք է շատ զուսպ լինեն, որովհետև նրանց վերաբերող տվյալներ ևս կարող են պարզվել։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |