ԿԲ նախագահ․ Տնտեսական աճը 2020-ի արդյունքներով բացասական կլինի

ԿԲ նախագահ․ Տնտեսական աճը 2020-ի արդյունքներով բացասական կլինի

PanARMENIAN.Net - ՀՀ տնտեսական աճը 2020-ի արդյունքներով կլինի բացասական՝ զգալիորեն ավելի ցածր նախորդ կանխատեսումներից: Այդ մասին հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում անդրադառնալով կորոնավիրուսի տնտեսական հետևանքներին, գրում է «Առավոտը»։

Նա հավելել է, որ անորոշությամբ պայմանավորված՝ կգրանցվի նաև մասնավոր սպառման և ներդրումների կրճատում:

Ըստ Գալստյանի՝ համավարակից առավել տուժած ոլորտներն են՝ կացությունն ու սնունդը, տրանսպորտը, տուրիզմը, սպասարկման ծառայությունները, շինարարությունը։

«Իսկ գյուղատնտեսության վրա այն գրեթե ազդեցություն չի ունենա»,- նշել է նա:

ԿԲ նախագահը նաև հայտնել է, որ գնաճի տոկոսը, ընդհանուր առմամբ, ցածր է: Գալստյանի խոսքով՝ ցանկացած զարգացման պարագայում կենտրոնական բանկը պատրաստ է ապահովելու գների կայունությունը Հայաստանում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 15-ին Կենտրոնական բանկի աշխատակազմին է ներկայացրել ԿԲ նորընտիր նախագահ Մարտին Գալստյանին։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---