Թունիսը հայտարարել է կորոնավիրուսը հաղթահարելու մասին

Թունիսը հայտարարել է կորոնավիրուսը հաղթահարելու մասին

PanARMENIAN.Net - Թունիսը հայտարարել է կորոնավիրուսը հաղթահարելու և ճգնաժամից նվազագույն վնասով դուրս գալու մասին։ Այդ մասին տեղեկացրել է երկրի վարչապետ Իլյաս ալ Ֆահֆահը ու կոչ արել համաքաղաքացիներին հպարտանալ դրանով։

Նա հիշեցրել է, որ հունիսի 27-ից Թունիսը բացելու է սահմանները։ Մուտքը կթույլատրվի միայն կորոնավիրուսի բացասական թեստով զբոսաշրջիկներին։ Ժամանողները կջերմաչափվեն և առողջության մասին հարցաթերթիկ կլրացնեն, գրում է Interfax-ը։

Ըստ նոր կանոնների՝ զբոսաշրջիկների հետ կթույլատրվի աշխատել միայն այն ավտոբուսներին ու հյուրանոցներին, որոնք պահպանում են Ready & Safe սանիտարական անվտանգության վերաբերյալ արձանագրությունը:

Ըստ երկրի առողջապահության նախարարության՝ երկրում հաստատվել է կորոնավիրուսով վարակի 1096 դեպք, 49 մարդ մահացել է, 998-ը՝ ապաքինվել։

2019-ին Թունիս է այցելել 9․5 մլն օտարերկրացի։ Հունաստանը ևս հայտարարել է կորոնավիրուսը հաղթահարելու մասին և հունիսի 15-ից զբոսաշրջիկների կընդունի։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---