Ծառուկյան. Պատրաստ եմ ամեն սցենարի, ուզում եմ՝ ՀՀ-ն դուրս գա այս իրավիճակից, ինչն այս կառավարությունն անել ի վիճակի չէ15 հունիսի 2020 - 16:28 AMT PanARMENIAN.Net - ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարություն է տարածել՝ շնորհակալություն հայտնելով իրեն աջակցություն ցուցաբերողներին և նշելով, որ պատրաստ է ցանկացած սցենարի։ Նա հավելել է, որ ընդամենը մեկ ցանկություն ունի՝ որ «երկիրը դուրս գա ստեղծված իրավիճակից, իսկ դա այս կառավարությունն անել ի վիճակի չէ»։ ԲՀԿ նախագահը նշել է նաև, որ հունիսի 14-ին տեղի ունեցածը կարճ «կոչվում է քաղաքական պատվերով քրեական գործերի հորինում»։ «Ինչո՞ւ է իշխանությունը դիմում նման քայլի։ Պատասխանը շատ պարզ է։ Համավարակով պայմանավորված՝ Հայաստանում ստեղծվել է ծայրահեղ ծանր իրավիճակ։ Հայաստանը գտնվում է առողջապահական ճգնաժամի մեջ, որի սոսկալի հետևանքները մեր ազգաբնակչությունը դեռ զգալու է։ Տասնյակ հազարավոր հիվանդների և հարյուրավոր մահերի պատասխանատուն հենց կառավարությունն է՝ իր աններելի անլրջությամբ, վտանգները չպատկերացնելու իր տեսակով։ Նույնիսկ այս պահին կառավարությունը չունի հստակ ռազմավարություն, չի պատկերացնում պրոբլեմն իր ամբողջ խորությամբ։ Չգիտի՝ ի՞նչ է պետք անել, ինչպե՞ս է պետք դուրս գալ ստեղծված իրավիճակից: Երկրում օրեցօր աճում է սոցիալական լարվածությունը։ Հազարավոր մարդիկ մենակ են մնացել վարակի առաջ, հարյուր հազարավորները մնացել են մենակ՝ տնտեսական դժվարությունների առաջ։ Երկրում դժգոհությունը ժամ առ ժամ մեծանում է։ Իսկ ի՞նչ է անում իշխանությունը. հարցերին լուծումներ տալու, դժվար, բայց իրական աշխատանք կատարելու փոխարեն՝ գնում է ընդդիմախոսներին ահաբեկելու ճանապարհով»,-ասվում է ուղերձում։ Ծառուկյանը հորդորել է չհուսահատվել՝ նշելով, որ «ամեն ինչ լավ է լինելու, հաղթահարելու ենք այս ճգնաժամը, նույնիսկ եթե իշխանություններն ու անձամբ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անեն՝ իրավիճակը վատացնելու համար»։ ԲՀԿ նախագահը նաև հորդորել է բոլորին պահպանել հակահամաճարակային կանոնները։ Հունիսի 14-ի առավոտյան ԱԱԾ-ն խուզարկություն էր սկսել Ծառուկյանի տանը: Ըստ ԱԱԾ-ի՝ նրան պատկանող խաղատունը ՀՀ-ին 30 մլրդ դրամի վնաս է հասցրել, իսկ 2017-ին ԲՀԿ-ն հարյուր միլիոնավոր դրամների ընտրակաշառք է բաժանել։ Ծառուկյանը շանտաժ ու քաղաքական ճնշում էր որակել իր տան խուզարկությունն ու ԱԱԾ-ում հարուցած քրգործը։ Խուզարկությունից հետո նա գնացել էր ԱԱԾ, որտեղ մոտ 9 ժամ հարցաքննվելուց հետո ազատ արձակվել։ Դեպքից օրեր առաջ Ծառուկյանը հայտարարել էր, որ իշխանությունը ձախողել է կորոնավիրուսի դեմ պայքարը, 100 տոկոսով անհրաժեշտ է փոխել դրա կազմը։ Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |