Հունիսի 15-ից Արցախի բոլոր անցակետերում արագ թեստավորում է արվում15 հունիսի 2020 - 18:25 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 15-ից Արցախի բոլոր հսկիչ անցակետերում գործում են արագ թեստավորման լաբորատորիաներ: Հանրապետություն մուտք գործող անձինք կարող են տեղում թեստավորվել՝ եթե բացակայում են ՀՀ-ում իրականացված պոլիմերազային շղթայական ռեակցիայի թեսթի կամ արագ թեսթի պատասխանները, հայտնում է Տեղեկատվական շտաբը։ : Նշվում է, որ արդեն տեղադրված են տերմինալներ, որոնցով հնարավոր է կատարել դրամական փոխանցում՝ 7000 դրամ, հատուկ հաշվեհամարին, որից հետո թեստավորվել: ԱՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մասնագետները գործուղվել են Արցախի Հանրապետության Շահումյանի և Քաշաթաղի շրջաններ` «Նոր Խարխափուտ» և «Աղավնո» սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում իրականացվող աշխատանքները վերահսկելու և մեթոդական օգնություն ցուցաբերելու նպատակով: Հունիսի 15-ից Արցախ կարող են մուտք գործել պարետի թույլտվություն ունեցող և թեստավորված քաղաքացիները: Արցախում կորոնավիրուսով վարակի 75 հաստատված դեպք կա և 116 մեկուսացված։ Առողջացել է 54 մարդ, մահվան ելքով դեպքեր չեն գրանցվել։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |