ՀՀ-ում կորոնավիրուսի 425 նոր դեպք կա և 10 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 425 նոր դեպք կա և 10 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում հունիսի 16-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 17,489-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 425-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 10 դեպք է գրանցվել, որոնցից 8-ը՝ կորոնավիրուսից, 2-ը՝ այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 293 դեպք կա, այլ պատճառով՝ 96։

Ապաքինվել է ևս 295 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 6,571 է։

Փաստացի բուժվողների թիվը 10,529 է։

Ընդհանուր առմամբ, անցկացվել է 85,556 թեստ։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---