Դատախազ․ ԱԺ-ում շատերը կարող են ընտրակեղծիքներից տեղյակ լինել, բայց ցուցմունքից հետո հետևանքներ կլինեն16 հունիսի 2020 - 11:07 AMT PanARMENIAN.Net - ԱԺ-ում քննարկվում է 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին Գեղարքունիքի մարզում «Ծառուկյան» դաշինքի գործողությունները, հայտարարել է ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ հավելելով, որ ինքը կարծում է, որ նիստերի դահլիճում այլ ընտրակեղծիքների մասին տվյալներ ունեցող շատ անձինք կան։ «Բայց ես ոչ միայն չեմ բացառում, այլ կարող եմ ներքին համոզում ունենալ, զուտ, ոչ պաշտոնական առումով, որ այս դահլիճում շատ մարդիկ են նստած, ովքեր շատ այլ ընտրությունների շատ ավելի շատ կեղծիքների ու հանցագործությունների մասին տեղեկությունների են տիրապետում, բայց, երբ նրանք կորոշեն դրանց մասին ցուցմունքներ տալ, այդ ժամանակ կլինի հետևանքը»,- ասել է դատախազը։ Դավթյանն արձագանքել է հարցին, թե արդյոք միայն 2017-ի ընտրություններն ու միայն «Ծառուկյան» դաշինքին վերաբերող տվյալներ են արձանագրվել, թե ոչ։ ԱԺ-ն քննարկում է ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։ Գլխավոր դատախազն այդ հարցով միջնորդություն է ներկայացրել։ Հունիսի 14-ի առավոտյան ԱԱԾ-ն խուզարկություն էր սկսել Ծառուկյանի տանը, որը մոտ 4 ժամ տևեց։ Ըստ ԱԱԾ-ի՝ նրան պատկանող խաղատունը ՀՀ-ին 30 մլրդ դրամի վնաս է հասցրել, իսկ 2017-ին ԲՀԿ-ն հարյուր միլիոնավոր դրամների ընտրակաշառք է բաժանել։ Ծառուկյանը շանտաժ ու քաղաքական ճնշում էր որակել իր տան խուզարկությունն ու ԱԱԾ-ում հարուցած քրգործը։ Խուզարկությունից հետո Ծառուկյանին տեղափոխել էին ԱԱԾ, որտեղ նա մոտ 9 ժամ հարցաքննվել է։ Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | ՏԿԵՆ. Գետերի վարարումներից առաջ «ՁորաՀԷԿ»-ի ամբարտակն ամբողջական լցված է եղել, ջուր բաց չի թողնվել «ՁորաՀԷԿ»-ի լիցենզիայի թույլտվությունն ավարտվում է 2025 թվականի հունվարի 1-ին ԵՄ–ն բյուջետային աջակցություն կտրամադրի ՀՀ–ին ՝ կրթահամալիրների կառուցման և ԲՏՃՄ լաբորատորիաների համար Եվրոպական հանձնաժողովի կողմից 2023թ. դեկտեմբերին ՀՀ կառավարությանն է փոխանցվել 5 մլն եվրո, իսկ 2024 թ. մայիսին՝ 1.5 մլն եվրո Երևանում մեկնարկում են Գինու օրերը Փառատոնի կարևորագույն նպատակը հայկական գինեգործության դարավոր պատմության ներկայացումն է Ալիև․ Առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար է Ըստ նրա, երբ Բաքուն բարձրացնում է այդ հարցը, չի նշանակում, որ միջամտում է Հայաստանի ներքին գործերին |