Դաղստանում ադրբեջանցիների հարձակումից ոստիկաններ են տուժել16 հունիսի 2020 - 14:22 AMT PanARMENIAN.Net - Իրավապահ մարմինների 7 աշխատակից է տուժել Ադրբեջանի քաղաքացիների հետ բախումներում, որոնք անկարգություններ էին հրահրել ռուս-ադրբեջանական սահմանի անցակետի մոտ։ Դաղստանի ՔԿ հաղորդագրության մեջ ասվում է, որ Ադրբեջանի մոտ 400 քաղաքացի, որոնք տեղակայված էին հանրակացարանի և ժամանակավոր վրանային ավանի տարածքում, պահանջել են բացել սահմանը և փորձել հատել «Կովկաս» դաշնային մայրուղին, գրում է ՌԲԿ-ն։ Սահմանապահներն ու ոստիկանները փորձել են կասեցնել անկարգությունները։ Ի պատասխան բողոքողները նրանց ուղղությամբ քարեր են նետել և այլ իրեր։ Վնասվել է ծառայողական 5 մեքենա։ Նշվում է, որ իրավապահ մարմինների որոշ աշխատակիցներ «ծեծի են ենթարկվել՝ կյանքի համար ոչ վտանգավոր բռնության հետևանքով»։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ 4 ոստիկան հոսպիտալացվել է։ ՌԴ և Ադրբեջանի սահմանը մարտից փակ է։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |