Զոհրաբյանը՝ դատախազին․ Առնվազն 2 տարի լսել եք իմ հեռախոսը, քաղաքական պատվեր եք կատարում16 հունիսի 2020 - 14:40 AMT PanARMENIAN.Net - Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը տապալվել է որպես դատախազ և կատարում ու կատարել է իշխանության քաղաքական պատվերը, Ազգային ժողովում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ «Հանցագործության մասին հայտարարություն եմ տալու, ասում եք՝ հեռախոսազրույցներից մեկում Նաիրա Զոհրաբյանն ասել է «փաստորեն էս ժողովուրդն առանց ընտրակաշառքի ԲՀԿ-ին ձայն չի տալիս»։ Այսինքն դա ապացուցում է, որ դուք առնվան 2 տարի շարունակ լսել եք իմ հեռախոսը, ինչում ես մեկ րոպե անգամ չեմ կասկածում։ Ամենը, ինչ կատարվում է այստեղ զուգահեռաբար, ուղարկելու եմ եվրոպական բոլոր կառույցներին»,- ասել է Զոհրաբյանը։ Նա նշել է, որ իր վրա ցանկացել են գործ սաքրել, նաև նշել, որ գլխավոր դատախազին անվստահություն հայտնելու գործընթաց են սկսելու։ «Պարոն դատախազ, Դուք որևէ հիմք չներկայացրիք, թե ինչու պետք է Ծառուկյանին մեղադրանք ներկայացվի։ Դուք չկարողացաք որևէ փաստարկ ներկայացնել, որ Ծառուկյանը Ձեր նշած X անձին գումար է տվել, ինչպես Դուք եք Ձեր ինտերպրետացիան ներկայացնում, ընտրակաշառք բաժանելու համար։ Դուք, որպես մասնագետ, պրոֆեսիոնալ, Ձեր քաղաքական և մասնագիտական մահկանացուն կնքեցիք այս դահլիճում, մենք սկսում ենք Ձեզ անվստահություն հայտնելու գործընթաց։ Դուք միշտ կատարել եք կեղտոտ քաղաքական պատվեր», - եզրափակել է նա։ Ավելի վաղ Զոհրաբյանը հայտարարել էր, որ Քննչական կոմիտեն խուզարկում է ԲՀԿ կենտրոնական գրասենյակի իր աշխատասենյակը։ ԱԺ-ում քննարկվում է Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։ Հունիսի 14-ի առավոտյան ԱԱԾ-ն խուզարկություն էր սկսել Ծառուկյանի տանը, որը մոտ 4 ժամ տևեց։ Ըստ ԱԱԾ-ի՝ նրան պատկանող խաղատունը ՀՀ-ին 30 մլրդ դրամի վնաս է հասցրել, իսկ 2017-ին ԲՀԿ-ն հարյուր միլիոնավոր դրամների ընտրակաշառք է բաժանել։ Ծառուկյանը շանտաժ ու քաղաքական ճնշում էր որակել իր տան խուզարկությունն ու ԱԱԾ-ում հարուցած քրգործը։ Խուզարկությունից հետո Ծառուկյանին տեղափոխել էին ԱԱԾ, որտեղ նա մոտ 9 ժամ հարցաքննվել է։ Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» |