Մարուքյան․ Չենք մասնակցելու Ծառուկյանին հարցով քվեարկությանը16 հունիսի 2020 - 14:52 AMT PanARMENIAN.Net - ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործի նկատմամբ քաղաքական հսկողություն կա, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը, հայտարարել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Ես` ինքս, որպես Ծառուկյանի հետ վատ հարաբերություններ ունեցող, ձեզ ասում եմ, որ ազնիվ չեք։ Դուք չեք եկել փետրվար ամսին կալանավորելու, 2019-ի հունվարին չեք եկել, այլ այդ ժամանակ ելույթներ էիք ունենում, որ ճիշտ է, որ ԱԺ փոխխոսնակը ԲՀԿ-ից լինի։ Հիմա արդեն այդպես ճիշտ չէ։ ԼՀԿ-ն գտնում է, որ մենք այս քվեարկության մեջ անելիք չունենք, չենք մասնակցելու այս ֆարսին»,-հայտարարել է Մարուքյանը։ Նա նշել է, որ եթե ԲՀԿ-ն էլ չմասնակցի, իրեն հետաքրքիր է, թե «Իմ քայլի» 88 պատգամավորներ միաձայն կքվեարկեն, թե ոչ։ ԱԺ-ում քննարկվում է Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։ Հունիսի 14-ի առավոտյան ԱԱԾ-ն խուզարկություն էր սկսել Ծառուկյանի տանը, որը մոտ 4 ժամ տևեց։ Ըստ ԱԱԾ-ի՝ նրան պատկանող խաղատունը ՀՀ-ին 30 մլրդ դրամի վնաս է հասցրել, իսկ 2017-ին ԲՀԿ-ն հարյուր միլիոնավոր դրամների ընտրակաշառք է բաժանել։ Ծառուկյանը շանտաժ ու քաղաքական ճնշում էր որակել իր տան խուզարկությունն ու ԱԱԾ-ում հարուցած քրգործը։ Խուզարկությունից հետո Ծառուկյանին տեղափոխել էին ԱԱԾ, որտեղ նա մոտ 9 ժամ հարցաքննվել է։ Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Մակրոնը հայտարարել է խորհրդարանը լուծարելու և խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Եվրախորհրդարանի ընտրություններում շատ երկրներում հաղթում են ծայրահեղ աջակողմյան կուսակցությունները Առողջապահական սարքավորումների լիզինգ՝ 1% տոկոսադրույքով Հուշագիր է ստորագրվել Վանաձոր–Ալավերդի–Այրում– Բագրատաշեն ճանապարհը երթևեկելի է միայն մարդատար եքենաների համար Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է Ալիևը մեկնում է Թուրքիա․ Էրդողանի հետ քննարկելու են նաև ՀՀ–Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքումը Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում |