Ջավադյանը՝ հատուկ հանձնարարություններով դեսպան16 հունիսի 2020 - 15:23 AMT PanARMENIAN.Net - Կենտրոնական բանկի նախկին նախագահ Արթուր Ջավադյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը։ «Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով`Արթուր Ջավադյանին նշանակել հատուկ հանձնարարություններով դեսպան»,- ասվում է որոշման մեջ: Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Արթուր Ջավադյանի հետ կան որոշակի պայմանավորվածություններ հետագա գործունեության առումով, նա կներգրավվի տնտեսական քաղաքականության մշակման գործում։ 2020-ի ապրիլին ԱԺ-ն կողմ էր քվեարկել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանին նշանակելուն։ Ջավադյանը ԿԲ ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2008-ից։ Նա մեկ անգամ վերընտրվել է այդ պաշտոնում 2014-ին։ Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով |