Ծառուկյանին զրկել են պատգամավորական անձեռնմխելիությունից![]() 16 հունիսի 2020 - 16:26 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովը կողմ է քվեարկել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելուն։ «Իմ քայլի» 87 պատգամավոր կողմ է քվեարկել, դեմ և անվավեր քվեաթերթիկ չի եղել։ Քվերակությանը չեն մասնկացել խորհրդարանական երկու խմբակցություն՝ «Լուսավոր Հայաստանը» և «Բարգավաճ Հայաստանը»։ ԲՀԿ պատգամավորների բնորոշմամբ՝ գործընթացը քաղաքական է և կապված Ծառուկյանի՝ իշխանության հասցեին արված քննադատության հետ։ Հունիսի 14-ի առավոտյան ԱԱԾ-ն խուզարկություն էր սկսել Ծառուկյանի տանը, որը մոտ 4 ժամ տևեց։ Ըստ ԱԱԾ-ի՝ նրան պատկանող խաղատունը ՀՀ-ին 30 մլրդ դրամի վնաս է հասցրել, իսկ 2017-ին ԲՀԿ-ն հարյուր միլիոնավոր դրամների ընտրակաշառք է բաժանել։ Ծառուկյանը շանտաժ ու քաղաքական ճնշում էր որակել իր տան խուզարկությունն ու ԱԱԾ-ում հարուցած քրգործը։ Խուզարկությունից հետո Ծառուկյանին տեղափոխել էին ԱԱԾ, որտեղ նա մոտ 9 ժամ հարցաքննվել է։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |