ԲՀԿ համակիրները ԱԱԾ շենքի մոտ են․ Որոշները բերման են ենթարկվել![]() 16 հունիսի 2020 - 17:36 AMT PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներն ու համակիրները ԱԱԾ շենքի առջև են, ոստիկանները բերման են ենթարկել որոշ հավաքվածների, փոխանցում է Factor.am-ը։ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ երկիրը ռեպրեսիաների ճանապարհով է գնում, իսկ «հեղափոխությունը` տխուր վախճանի ճանապարհով»։ Ավելի վաղ ԱԺ-ն կողմ էր քվեարկել Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելուն, այժմ ընթանում է նրան ազատությունից զրկելու մասին միջնոդրության քվեարկությունը։ ԱԺ-ում քննարկվում է Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։ Հունիսի 14-ի առավոտյան ԱԱԾ-ն խուզարկություն էր սկսել Ծառուկյանի տանը, որը մոտ 4 ժամ տևեց։ Ըստ ԱԱԾ-ի՝ նրան պատկանող խաղատունը ՀՀ-ին 30 մլրդ դրամի վնաս է հասցրել, իսկ 2017-ին ԲՀԿ-ն հարյուր միլիոնավոր դրամների ընտրակաշառք է բաժանել։ Ծառուկյանը շանտաժ ու քաղաքական ճնշում էր որակել իր տան խուզարկությունն ու ԱԱԾ-ում հարուցած քրգործը։ Խուզարկությունից հետո Ծառուկյանին տեղափոխել էին ԱԱԾ, որտեղ նա մոտ 9 ժամ հարցաքննվել էր։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |