Վարդան Ղուկասյան․ Ծառուկյանը տասնյակ հազարավոր աշխատատեղեր է ստեղծել![]() 16 հունիսի 2020 - 17:45 AMT PanARMENIAN.Net - ԲՀԿ պատգամավոր Վարդան Ղուկասյանն ԱԺ-ում, որտեղ քննարկվում էր կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը, ասել է, որ վերջինս պետական ոչ մի կառույցում չի աշխատել, բայց տասնյակ հազարավոր աշխատատեղեր է ստեղծել։ «Որ կոնյակի գործարանը, մյուս գործարանները վաղը, մյուս օրը փակվեն, ո՞վ է պատասխան տալու։ Եթե անհատը պետության պարտավորություն է ստանձնում, ու նման թույլ միջնորդություն են ներկայացնում, ուզում են վարկաբեկել, այդպես երկիր չենք կառուցի»,-ասել է նա: Ղուկասյանը ներկայացրել է նաև սպորտում Ծառուկյանի միջոցով գրանցված ձեռքբերումները։ «Իհարկե, մերոնք հզոր են, բայց Ծառուկյանը կարողացավ հարաբերությունները պահել: Պահեց այնպիսի սկզբունքով, որ այն լորդերին բերեց-հասցրեց Ղարաբաղ»,- ասել է նա: Նա հավելել է նաև, որ ԲՀԿ թիմը հսկայական ձայներ ունի, այդ ժողովուրդը դուրս է գալու, ոնց որ մի քանի օր առաջ, և ստացվելու է, որ մարդիկ մեկը մյուսին նորից վարակելու են։ «Հենց էս պահի՞ն էր դա անհրաժեշտ, միգուցե սրանից առաջ, միգուցե սրանից հետո»,- նշել է նա։ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանդեպ քրեական հետապնդում սկսելու համար՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Քվեարկությունը կանցկացվի 17։05-ից 17։50-ի ընթացքում։ ԱԺ-ն հունիսի 16-ին կողմ է քվեարկել Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելուն։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |