ԱԺ-ն Ծառուկյանին ազատությունից զրկելու համաձայնություն տվեց16 հունիսի 2020 - 18:09 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովը 87 ձայնով կողմ է քվեարկել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու մասին Գլխավոր դատախազի միջնորդությանը։ Քվեարկությանը չեն մասնակցել «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները։ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդել էր Ծառուկյանին ազատությունից զրկելու, նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ ԱԺ-ն մինչև այս կողմ էր քվեարկել Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելուն։ ԱԺ-ում քննարկվում է Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։ Հունիսի 14-ի առավոտյան ԱԱԾ-ն խուզարկություն էր սկսել Ծառուկյանի տանը, որը մոտ 4 ժամ տևեց։ Ըստ ԱԱԾ-ի՝ նրան պատկանող խաղատունը ՀՀ-ին 30 մլրդ դրամի վնաս է հասցրել, իսկ 2017-ին ԲՀԿ-ն հարյուր միլիոնավոր դրամների ընտրակաշառք է բաժանել։ Ծառուկյանը շանտաժ ու քաղաքական ճնշում էր որակել իր տան խուզարկությունն ու ԱԱԾ-ում հարուցած քրգործը։ Խուզարկությունից հետո Ծառուկյանին տեղափոխել էին ԱԱԾ, որտեղ նա մոտ 9 ժամ հարցաքննվել էր։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը |