Ուրիխանյանը՝ Ծառուկյանին «հավատարմության» երդման մասին․ Լավ եմ արել, գրել եմ, հպարտանում եմ![]() 16 հունիսի 2020 - 19:09 AMT PanARMENIAN.Net - ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, ԱԺ-ում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու քննարկման ժամանակ ելույթում անդրադարձել է նաև իր «հավատարմության» երդմանը։ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առնվազն 4 պատգամավոր՝ Նաիրա Զոհրաբյանը, Տիգրան Ուրիխանյանը, Սերգեյ Բագրատյանը և Նապոլեոն Ազիզյանը հավատարմության և 2017-ի ընտրություններում ձայներ ապահովելու մասին գրավոր խոստում են տվել կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին, դրանք կարելի է տեսնել Ազգային անվտանգության ծառայության հրապարակած տեսանյութում։ «Լավ եմ արել, գրել եմ, հպարտանում եմ դրանով, պարկեշտ եմ պահել ինձ ըստ գրածիս: Արել եմ այն, ինչ ծնվել է գլխումս, բոլոր որոշումները կայացրել եմ իմ սեփական քաղաքական մտքի գեներացմամբ»,-ասել է նա: «Բա պաշտպանելու եմ, բա ի՞նչ պտի անեմ․․․ Կարևորը արդար եմ, ճիշտ եմ ու պաշտպանում եմ ժողովրդի շահը»,- ասել է նա։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |