Ոստիկանությունը լրագրողների հանդեպ բռնության է դիմել․ Միջադեպը կուսումնասիրվի17 հունիսի 2020 - 11:02 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանապետի հանձնարարությամբ կուսումնասիրվի Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ կատարված միջադեպը, որի ընթացքում հրել ու քաշքշել են լրագրողներին։ Հունիսի 16-ի երեկոյան ԱԱԾ շենքի առջև Գագիկ Ծառուկյանի համակիրների, մի խումբ լրագրողների ոստիկանները հորդորել էին հեռանալ տարածքից։ Ավելի ուշ քաշքշուկ էր եղել, լրագրողների հանդեպ ևս ուժ էր կիրառվել՝ նրանց հրելով ու քաշքշելով հեռացրել էին Ծառուկյանի մեքենայի մոտից։ Տեղում ոստիկանության ներկայացուցիչները հերքել էին, լրագրողների հանդեպ ուժ կիրառելու փաստը։ Մի շարք լրագրողներ պնդել էին հակառակը։ Ոստիկանությունից հայտնում են, որ միջադեպը կուսումնասիրվի, քանի որ ԱԱԾ շենքի մոտ իրադարձությունները լուսաբանող լրագրողները դժգոհել են ոստիկանության գործողություններից։ «Ոստիկանությունը միշտ էլ հասարակական կարգի ապահովման նկատառումներով հրատապ գործողություններ է իրականացնում զանգվածային միջոցառումների տարածքում: Դրանց մասին պատասխանատուները զգուշացնում են միջոցառման մասնակիցներին, իսկ լրագրողներին հորդորում այնպիսի դիրք գրավել, որ չխանգարեն ոստիկանության ու սեփական աշխատանքին»,-ասված է հայտարարության մեջ։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանի գլխավորած երթը հեռացել է ՔԿ-ի մոտից․ «Մեր ասելիքն ասել ենք՝ հետամուտ ենք լինելու, որ պահանջը կատարվի» ՔԿ–ին կոչ են արել քրեական վարույթներ նախաձեռնել բռնի ուժ կիրառած ոստիկանների նկատմամբ «Խաղաղության խաչմերուկի» շրջանակում Չինաստանից ՀՀ է հասել առաջին բեռնատարը Բեռնափոխադրումը տևել է մոտ 20 օր Լոռիում և Տավուշում տուժածների համար նվիրատվություններ ընդունելու համար Ֆիննախում հաշիվ կա Նշվում է, որ բազմաթիվ մարդիկ ցանկություն են հայտնել աջակցելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա |