ԲՀԿ-ն բոյկոտում է Ազգային ժողովի նիստը17 հունիսի 2020 - 11:39 AMT PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը բոյկոտում է Ազգային ժողովի նիստը։ Այդ մասին նիստի մեկնարկին հայտարարել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, որից հետո ԲՀԿ-ականները հեռացել են դահլիճից։ «Ցավում եմ, որ մեծամասնությունը, որն իշխանության է եկել ժողովրդավարական արժեքները վերականգնելու կարգախոսներով, փորձում է լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին: Սա Հայաստանը դեպի փակուղի է տանում․․․ Հաշվի առնելով երեկ տեղի ունեցած իրավական և քաղաքական «բեսպրեդելը»՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը բոյկոտում է ԱԺ նիստը և հեռանում դահլիճից »,-ասել է Աբովյանը։ Հունիսի 16-ին Ազգային ժողովը հավանություն է տվել գլխավոր դատախազի միջնորդագրերին` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին անխեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու թույլտվության վերաբերյալ: ԱԺ-ում ելույթից հետո ԲՀԿ ղեկավարը գնացել էր ԱԱԾ։ԱԱԾ շենքի դիմաց Ծառուկյանի բազմաթիվ համախոհներ էին հավաքվել, նրա դուրս գալուց հետո քաշքշուկ է սկսվել ոստիկանների ու քաղաքացիների միջև, լրագրողներին ևս քաշքշել են, ոստիկանները մի շարք քաղաքացիների են հեռացրել տարածքից։ Հունիսի 14-ի առավոտյան ԱԱԾ-ն խուզարկություն էր սկսել Ծառուկյանի տանը, որը մոտ 4 ժամ տևեց։ Ըստ ԱԱԾ-ի՝ նրան պատկանող խաղատունը ՀՀ-ին 30 մլրդ դրամի վնաս է հասցրել, իսկ 2017-ին ԲՀԿ-ն հարյուր միլիոնավոր դրամների ընտրակաշառք է բաժանել։ Ծառուկյանը շանտաժ ու քաղաքական ճնշում էր որակել իր տան խուզարկությունն ու ԱԱԾ-ում հարուցած քրգործը։ Խուզարկությունից հետո Ծառուկյանին տեղափոխել էին ԱԱԾ, որտեղ նա մոտ 9 ժամ հարցաքննվել էր։ Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Բաքվի դատարանը չի բավարարել Ռուբեն Վարդանյանի կալանքի երկարաձգման դեմ բողոքը Որոշումը հրապարակվել է Բաքվի վերաքննիչ դատարանում ՔԿ․ Զինծառայողը մահացել է զորավարժարանում` զինտեխնիկան պատահական բախվել է «Ուրալին» Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն Նախարար․ Լոռիում և Տավուշում հեղեղումների հետևանքով 17 կամուրջ է փլուզվել Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Երևանում կեսօրին բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 240 մասնակից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները վաղ առավոտից փակել են մի շարք փողոցներ |