Արցախում կորոնավիրուսով վարակի 12 նոր դեպք է գրանցվել

Արցախում կորոնավիրուսով վարակի 12 նոր դեպք է գրանցվել

PanARMENIAN.Net - Արցախում կորոնավիրուսով վարակի 12 նոր դեպք է գրանցվել, տեղեկացնում է հանրապետության առողջապահության նախարարությունը։

Նրանք բոլորն էլ Հադրութի շրջանից են՝ միևնույն բռնկման օջախից:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուս է հաստատվել է 91 մարդու մոտ, որից 54-ն արդեն ապաքինվել է, հայտնում է Արցախի Տեղեկատվական շտաբը։

Մեկուսացված է 94 քաղաքացի, անցկացվել է 1467 թեստավորում:

Կորոնավիրուսից մահվան ելքով դեպքեր Արցախում չեն գրանցվել։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---