Հետազոտություն․ Ռուսական ֆեյքնյուզի արշավը՝ ընդդեմ ՀՀ-ի![]() 18 հունիսի 2020 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Վերջին տարիներին ռուսական աղբյուրներից կեղծ տեղեկատվություն է տարածվում, այդ թվում՝ հայկական հարցերի վերաբերյալ, փոխանցում է հետազոտողների թիմը Graphika-ից։ Հետազոտողների կողմից «Երկրորդային ինֆեկցիա» անունը ստացած գործողությամբ՝ Հայաստանի մասով հիմնականում ապատեղեկատվություն է տարածվել Հայոց ցեղասպանության, Լեռնային Ղարաբաղի և 2018-ի հեղափոխության մասին։ Աղբյուրի համաձայն՝ «Երկրորդային ինֆեկցիան» օպերացիաների շարք է, որը մեծ վտանգ է ներկայացնում ՌԴ-ի կողմից։ Արշավի ընթացքում օգտագործվում են կեղծ հաշիվներ և կեղծված փաստաթղթեր՝ Արևմուտքի, Ուկրաինայի հետ կոնֆլիկտները խորացնելու համար։ 2014-2020-ի ընթացքում հրապարակվել է 2500 բովանդակային մաս՝ 7 լեզվով և մոտ 300 հարթակով։ Նմանատիպ տեղեկություններից մեկը վերաբերում է նրան, թե Թուրքիան պատրաստվում է «երկրորդ ճակատ» բացել ընդդեմ Հայաստանի՝ Ադրբեջանի հետ հարձակվելով երկրի ու նաև ռուսական 102 ռազմաբազայի վրա։ Մեկ այլ պատմության համաձայն՝ 2016-ին ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ խնդրագրեր էին բացվել՝ թեկանածուներից Հիլարի Քլինթոնին կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Այլ ապատեղեկատվության թեմա է դարձել նաև 2018-ի հեղափոխությունը․ հիմնական թեզն այն է, թե գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն ժամանակ պայմանավորվածություն է ունեցել իշխանության ղեկավար Սերժ Սարգսյանի հետ։ Շրջանառվող մեկ այլ պատմության համաձայն ԱՄՆ-ն փորձում է Իրանի դեմ կոալիցիա ստեղծել տարածաշրջանում և համախմբել է նույնիսկ իրար հետ տարածքային խնդիրներ ունեցող ՀՀ-ին ու Ադրբեջանին։ Իբրև՝ Լեռնային Ղարաբաղի անցումը ՀՀ-ին խաղաղ համաձայնության արդյունքներից մեկը կլինի։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |