Նախարար․ Հակահամաճարակային շարժումը դանդաղ արդյունք է տալիս![]() 17 հունիսի 2020 - 14:58 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ զանգվածային հակահամաճարակային շարժումը դանդաղ արդյունք է տալիս: «Չնայած մեծ բացարձակ թվերին, վերջին 10 օրերի համաճարակաբանական միտումները ավելի դրական են, քան կանխատեսված էր: Աճի տեմպի նվազման նման միտումների պատճառը կարող է լինել միայն մեր վարքագիծը, հակահամաճարակային պարզ կանոնների պահպանումը»,-ասվում է գրառման մեջ: Թորոսյանը կցել է գրաֆիկը, որից երևում է իրական պատկերի ու կանխատեսումների տարբերությունը։ Նախարարը շեշտել է, որ իրավիճակը, սակայն, մնում է շատ լարված և բոլորը պետք է հավելյալ ու երկարատև ջանք գործադրեն այն բարելավելու համար: Թորոսյանը կրկին հորդորել է ամենուր բժշկական դիմակ կրել, հաճախ լվանալ կամ ախտահանել ձեռքերը, պահպանենք 1.5-2 մետր հեռավորություն։ Հայաստանում հունիսի 17-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 18,033-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 544-ով: Մահվան ևս 12 դեպք է գրանցվել, որոնցից 9-ը՝ կորոնավիրուսից, 3-ը՝ այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 302 դեպք կա, այլ պատճառով՝ 99։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |