Ծառուկյանի կալանավորման հարցը կքննվի հունիսի 17-ի երեկոյան![]() 17 հունիսի 2020 - 16:05 AMT PanARMENIAN.Net - ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի քննությունը տեղի կունենա հունիսի 17-ին՝ ժամը 19:00-ին, հայտնել է նրա մամուլի քարտուղար, պատգամավոր Իվետա Տոնոյանը, փոխանցում է Sputnik Armenia-ն։ Դատական նիստը կկայանա Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում։ «Ինչ վերաբերում է խմբակցության աշխատանքներին, ապա ԲՀԿ-ն շարունակելու է աշխատել նույն արդյունավետությամբ և ծրագրով, որը նախանշվել է»,- ասել է Տոնոյանը։ Հարցին, թե արդյոք խմբակցության ղեկավարի փոփոխության անհրաժեշտություն կլինի, եթե դատարանը որոշի կալանավորել Ծառուկյանին` Տոնոյանը հայտնել է, որ նման հարց չի քննարկվել։ Նրա խոսքով` քաղաքական բոլոր որոշումները կայացվելու են քննարկումների և քաղաքական թիմի կոնսենսուսի պայմաններում։ Հունիսի 16-ին ԱԺ-ն որոշեց զրկել Ծառուկյանին անձեռնմխելիությունից և թույլատրել նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսել։ Հունիսի 14-ի առավոտյան ԱԱԾ-ն խուզարկություն էր սկսել Ծառուկյանի տանը, որը մոտ 4 ժամ տևեց։ Ըստ ԱԱԾ-ի՝ նրան պատկանող խաղատունը ՀՀ-ին 30 մլրդ դրամի վնաս է հասցրել, իսկ 2017-ին ԲՀԿ-ն հարյուր միլիոնավոր դրամների ընտրակաշառք է բաժանել։ Ծառուկյանը շանտաժ ու քաղաքական ճնշում էր որակել իր տան խուզարկությունն ու ԱԱԾ-ում հարուցած քրգործը։ Խուզարկությունից հետո Ծառուկյանին տեղափոխել էին ԱԱԾ, որտեղ նա մոտ 9 ժամ հարցաքննվել էր։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |