Կոնստանտին Կոսաչով. Ռուսական պատվիրակությունը դեմ է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությանը ձայնից զրկելուն24 հունվարի 2009 - 15:15 AMT PanARMENIAN.Net - Ռուսական պատվիրակությունը Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում` ԵԽԽՎ-ում հուսով է, որ հունվարի 26-ին մեկնարկող ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում Հայաստանի պատվիրակությունը չի զրկվի ձայնի իրավունքից: Այդ մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի միջազգային կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը: «Իմ կանխատեսումը հետեւյալն է` նման ծայրահեղ որոշումների գործը չի հասնի: Բանաձեւի այս նախագծում կա հայկական պատվիրակությանը լիազորություններից զրկելու առաջարկ, սակայն, ըստ իմ տեղեկությունների, իրավիճակը փոխվել է»,-ասել է ռուս խորհրդարանականը: Ըստ Կոսաչովի, հավանաբար, մտահոգության հիմքեր կան: «Սակայն, ես կարող եմ ասել, որ մենք վճռականորեն դեմ ենք հանդես գալու նման որոշմանը»,-ասել է Դումայի կոմիտեի ղեկավարը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: Անցյալ տարվա դեկտեմբերի 17-ի նիստում ԵԽԽՎ դիտարկման կոմիտեն այն եզրակացությանն եկավ, որ Հայաստանը չի կատարել զեկուցողների առաջադրած պահանջները, եւ առաջարկել են զրկել հայկական պատվիրակությանը ձայնի իրավունքից: Անցյալ շաբաթ Հայաստան այցելեցին ԵԽԽՎ դիտարկման կոմիտեի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Ժորժ Կոլոմբյեն, որոնք ծանոթացել են այն քայլերին, որ ձեռնարկել են իշխանությունները ԵԽԽՎ պահանջների կատարման ուղղությամբ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |