ՊԲ-ն հերքում է ադրբեջանական ապատեղեկատվությունը![]() 17 հունիսի 2020 - 18:13 AMT PanARMENIAN.Net - Արցախի պաշտպանության նախարարությունը, արձագանքելով ադրբեջանական որոշ լրատվամիջոցների հրապարակումներին, հայտարարել է, որ ականանետից կրակ բացելու մասին լուրն իրականությանը չի համապատասխանում։ Հունիսի 17-ին ադրբեջանական Ordu.az-ը հաղորդագրություն էր տարածել, թե իբր հայկական ուժերը 60 մմ տրամաչափի ականանետից կրակ են բացել Թերթերի շրջանի Ղափանլու գյուղի ուղղությամբ՝ թիրախավորելով ցորեն տեղափոխող բեռնատարը: Արցախի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ բանակի առաջապահ ստորաբաժանումները խստիվ հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին։ ՊԲ-ն միևնույն ժամանակ հորդորում է ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակն արհեստականորեն ապակայունացնելուն միտված քայլերից, հակառակ դեպքում հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է ադրբեջանական կողմը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |