Վենետիկի հանձնաժողով․ ՀՀ-ում օլիգարխիկ ռեժիմը տապալվել է18 հունիսի 2020 - 10:31 AMT PanARMENIAN.Net - Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն, ԵԽ Նախարարների կոմիտեին ներկայացնելով Հանձնաժողովի 2019-ի գործունեության մասին զեկույցը, նշել է, որ երկու անդամ պետություններում՝ Հայաստանում և Մոլդովայում, օլիգարխիկ ռեժիմներ են տապալվել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ «Մենք (Հանձնաժողովը) աջակցում ենք այս երկու պետություններին՝ ժողովրդավարական համակարգեր ձևավորելու իրենց ջանքերում։ Մարտահրավերներից մեկը, որը հատկապես վերաբերում է Հայաստանի, բայց նաև՝ Մոլդովայի իշխանություններին, վերաբերում է մի կողմից ժողովրդի ակնկալիքները բավարարելուն և երկրում իրական փոփոխությունների անհրաժեշտությանը, մյուս՝ իրավական կայունության պահանջներն ու օրինականության չափորոշիչները պահպանելու միջև ճիշտ հավասարակշռություն ապահովելուն: Հիմա՝ այս շաբաթվա մեր նստաշրջանում, մենք հաստատելու ենք մոտ 10 առավելապես բարդ և զգայուն կարծիքներ»,- ասել է Բուքիքիոն՝ մասնավորեցնելով, որ այս կարծիքները, ի թիվս այլ հարցերի, վերաբերում են Սահմանադրական դատարանի բարեփոխման առաջարկին և Հայաստանում սահմանադրական կարգի տապալման քրեական հանցագործության հարցերին: Ավելի վաղ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողները կոչ էին արել Հայաստանի իշխանություններին Սահմանադրությանը և դրան առնչվող փոփոխությունների վերաբերյալ կարծիք հայցել Վենետիկի հանձնաժողովից: Բուքիքիոն մտահոգություն էր հայտնել Հայաստանում ստեղծված սահմանադրական ճգնաժամի կապակցությամբ՝ նշելով, որ կիսում է ԵԽԽՎ մոնիտորինգի համազեկուցողների մտահոգությունները կառավարություն-ՍԴ լարվածության վերաբերյալ: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |