Արցախում Covid-19-ի 3 նոր դեպք կա![]() 18 հունիսի 2020 - 12:13 AMT PanARMENIAN.Net - Արցախում կորոնավիրուսով վարակի 3 նոր դեպք է գրանցվել: Վարակի բռնկման օջախ է հայտնաբերվել Մարտակերտի շրջանում: Շրջանի համայնքներից մեկում 2 նոր դեպք է հաստատվել: Թեստավորման արդյունքում Covid-19-ը հաստատվել է նաև Հադրութի շրջանում՝ նախկինում հաստատված վարկակակիրների կոնտակատավորներից մեկի մոտ: Այսպիսով, Արցախում կորոնավիրուսի հաստատված դեպքերը հասել են 94-ի, որից 56-ն արդեն ապաքինվել են, թեստավորումների քանակը 1520 է, հայտնում է Տեղեկատվական շտաբը։ Մահվան ելքով դեպքեր չկան։ Հանրապետության առողջապահության նախարարության համաձայն, ծանր վիճակում հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված քրոնիկ հիվանդություններ ունեցող և կորոնավիրուսի ախտորոշմամբ քաղաքացին դուրս է գրվել հիվանդանոցից: Կորոնավիրուսով վարակված մյուս քաղաքացիների առողջական վիճակը գնահատվում է բավարար: Արցախում մեկուսացված է 94 մարդ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |