Աշխատող ուսանողների վարձը կփոխհատուցվի եկամտահարկից

Աշխատող ուսանողների վարձը կփոխհատուցվի եկամտահարկից

PanARMENIAN.Net - ՀՀ-ում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի որոշ մասնագիտություններով առկա ուսուցմամբ սովորող ուսանողի աշխատավարձից ստացվող եկամտային հարկը կվերադարձվի՝ ուս.վարձի փոխհատուցման նպատակով։ Կառավարությունը հաստատել է օրենքի նախագիծը։

Կրթության, գիտության, մշակությի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է մասնագիտությունների ցանկը համալրել «Ագրբիզնես և ֆինանսներ», «Ագրոպարենային համակարգի էկոնոմիկա», «Պարենամթերքի տեխնոլոգիա» մասնագիտություններով։

Ավելի վաղ ԱԺ-ն ընդունել էր առկա համակարգում սովորող աշխատող ուսանողների եկամտահարկից նրանց վարձավճարի համար գումար տրամադրելու հարցը։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---