2008 թվականին Հայաստանը զարգացրել է իր ռազմական փոխգործակցությունը ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ ՀԱՊԿ-ի հետ24 հունվարի 2009 - 16:05 AMT PanARMENIAN.Net - 2008 թվականին Հայաստանն ակտիվորեն զարգացնում է իր համագործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ: 2008թ. վերջում ՀԱՊԿ նախագահությունը ստանձնեց Հայաստանը եւ այդ ընթացքում նախանշված միջոցառումները շատ կարեւոր են Կազմակերպության համար: Այդ մասին Երեւանում 2008թ. արդյունքներին նվիրված մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա նաեւ ընդգծել է, որ Դաշինքը գոհ է մնացել հայ զորքերի պատրաստվածությունից ՆԱՏՕ-ի Cooperative Longbow- Lancer-2008 զորավարժությունների ժամանակ: «Ռուբեժ-2008» հրամանատարաշտաբային զորավարժությունների եւ ՆԱՏՕ-ի Cooperative Longbow- Lancer-2008 զորավարժությունների անցկացումը մեծ պատասխանատվություն էր մեզ համար եւ մենք պատվով կարողացանք կատարել դա»,-ասել է ՊՆ ղեկավարը: «2008թ հայկական խաղաղապահ ուժերն ավարտեցին իրենց առաքելությունն Իրաքում: Անցյալ տարի հայ խաղաղապահների թիվը Կոսովոյում կրկապատկվեց, հասնելով 70 զինծառայողի: Այս փաստն արդեն իսկ խոսուն է: 2009 թ. մենք կավարտենք խաղաղապահ երկրորդ գումարտակի ձեւավորման գործընթացը»,-հայտարարել է Օհանյանը` հավելելով, որ 2008-ին հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցութւյան շրջանակներում Հայաստանի ԶՈւ-ը համալրվել են անհրաժեշտ սպառազինությամբ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |