Թորոսյան. Բժշկական դիմակն ավելի արդյունավետ է, քան կտորե![]() 18 հունիսի 2020 - 13:04 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստում հայտարարել է, որ բժշկական դիմակները մի քանի անգամ ավելի արդյունավետ են կտորի դիմակներից, ուստի կտորի դիմակ կրելը կարող է պայմանավորված լինել միայն ֆինանսական դժվարություններով։ «Երբ դիմակ կրելը պարտադիր դարձավ, մենք ասացինք, որ եթե կան ֆինանսական դժվարություններ, կարելի է կրել նաև կտորից պատրաստված դիմակ։ Սակայն վերջին շրջանում, կարծես, մոդայիկ է դարձել այդպիսի դիմակներ կրելը, ինչը մտահոգիչ է, քանի որ միայն բժշկական դիմակն է պաշտպանում կաթիլներից՝ փռշտալիս, հազալիս»,-ասել է նախարարը՝ բոլորին կոչ անելով բժշկական դիմակ կրել։ Թորոսյանը հավելել է, որ նույնսիկ ԱՀԿ-ն է փոխել իր մոտեցումն այդ հարցում և հորդորել եռաշերտ բժշկական դիմակ կրել, հատկապես՝ 65-ից բարձր անձանց։ Հայաստանում դիմակ կրելը պարտադիր է ինչպես փակ տարածքներում, այնպես էլ դրսում։ Դիմակի բացակայության համար 10,000 դրամ տուգանք է սահմանված։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |