Երևանի մանկապարտեզների ցանկը, որոնք կշարունակեն գործել18 հունիսի 2020 - 14:26 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի և ՀՀ պարետատան քննարկումների արդյունքում որոշվել է հունիսի 22-ից ժամանակավորապես փակել համայնքային մանկապարտեզները։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ Յուրաքանչյուր վարչական շրջանում կգործի միայն մեկ կամ երկու մանկապարտեզ, ուր կարող են հաճախել վ/շ մյուս բոլոր մանկապարտեզներ արդեն հաճախող երեխաները։ Ստորև վարչական շրջանների այն մանկապարտեզներն են, որոնք կընդունեն երեխաներին․ 1️․Կենտրոն - թիվ 1 2️․ Արաբկիր - թիվ 25, թիվ 31 3️․ Աջափնյակ - թիվ 47, թիվ 50 4️․ Ավան - թիվ 52 5️․ Դավթաշեն - թիվ 60, թիվ 62 6️․ Էրեբունի - թիվ 64, թիվ 66 7️․ Մալաթիա-Սեբաստիա - թիվ 91, թիվ 96 8️․ Նոր Նորք - թիվ 100, թիվ 114 9️․ Նորք-Մարաշ - թիվ 122 1️0․ Նուբարաշեն - թիվ 125 1️1․ Շենգավիթ - թիվ 126, թիվ 139 1️2․ Քանաքեռ-Զեյթուն - թիվ 162, թիվ 157 Ծնողները կարող են դիմել իրենց մանկապարտեզների տնօրեններին՝ հայտնելով երեխային մանկապարտեզ տանելու իրենց մտադրության մասին։ Տնօրենները վ/շ աշխատակազմերի հանրակրթության բաժինների հետ կկազմակերպեն գործընթացը՝ երեխաներին բաշխելով ըստ մանկապարտեզների և խմբերի։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |