Քոբի Բրայանթի հայ օդաչուն կարծում էր` ուղղաթիռը բարձրանում է, մինչդեռ այն իջնում էր18 հունիսի 2020 - 17:05 AMT PanARMENIAN.Net - Լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանթին և ևս 7 ուղևորի տեղափոխող և թանձր մառախուղի պատճառով կործանված ուղղաթիռի ամերիկահայ օդաչուն կարգավարներին հաղորդել է, որ բարձրանում է, մինչդեռ ուղղաթիռն իջնում էր։ Այդ մասին ասվում է քննչական փաստաթղթերում, գրում է The Guardian-ը։ Ամերիկահայ Արա Զոբայանը կապ է հաստատել ավիակարգավարների հետ և ասել, թե բարձրանում է 4000 ֆուտով, մինչդեռ ուղղաթիռը փաստացի անկում էր և կործանվեց՝ բախվելով սարին։ ԱՄՆ Տրանսպորտի անվտանգության ազգային խորհրդի զեկույցում ասվում է, որ Զոբայանը, հավանաբար, «սխալ է հասկացել» ուղղաթիռի բարձրությունը, ինչը պատահում է, երբ օդաչուն ապակողմնորոշված է վատ տեսանելիության պայմաններում։ Աղետից հետո փորձագետներն ասում էին, որ թռիչքի հետագիծը վկայում էր` Զոբայանը կորցրել է կողմնորոշումը։ 1700-էջանոց զեկույցը եզրակացություն չի ներկայացնում, թե ինչն է եղել վթարի պատճառը՝ այն ավելի ուշ կհրապարակվի։ Հունվարի 26-ին հայտնի դարձավ, որ Կոբի Բրայանթը զոհվել է կալիֆորնիական Կալաբասասում տեղի ունեցած ավիավթարում։ Խումբն ուղևորվելիս է եղել Mamba Sports Academy-ի մանկապատանեկան բասկետբոլի խաղին: 50-ամյա Զոբայանը հայտնի է եղել որպես փորձառու օդաչու և թռիչքների հրահանգիչ: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |